Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք, իսկ խաղաղ ժամանակ՝ բիզնես միջավայր

Պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք, իսկ խաղաղ ժամանակ՝ բիզնես միջավայր
09.08.2024 | 09:07

Հայաստանում ամեն մի սար տեր ունի, ամեն մի ձոր տեր ունի, ամեն մի անտառ տեր ունի, իսկ տերերից ամեն մեկը՝ մի մեծ հարստության տեր: Այդ սարի, ձորի, հողի, անտառի տերը ոչ մի զինվոր չունի Հայոց բանակում։ Ուղղակի չունի և վերջ։ Կապ չունի, թե ինչ հիմքով են ազատել իրենց որդիներին, փաստը մնում է փաստ, որ չեն ծառայում, որ նրանց այդ սարի, ձորի, անտառի համար կյանք են տալիս նրանք, ովքեր մի քանի քառակուսի հայրական սեփականություն ունեն:

Պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք, իսկ խաղաղ ժամանակ՝ բիզնես միջավայր:

Այս հարցին լուծման ձև կա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ